Նորություններ

Ս. Զատիկի տոնը Արճիսի դպրոցում

Կրթական 2016-04-07

Արճիսի միջն. դպրոցում Սուրբ Զատիկի տոնը նշվեց նաև գերմաներեն լեզվով: Միջոցառման կազմակերպիչը գերմաներենի ուսուցչուհի /նաև դպրոցի տնօրեն/ Լարիսա Միկիչյանն էր, ում կազմակերպած միջոցառումները միշտ էլ հետաքրքիր են և ուսանելի: Դահլիճը ձևավորված էր թեմային համապատասխան: Աշակերտները գեղեցիկ և ճիշտ գերմաներենով ներկայացրին տոնի խորհուրդը, ինչպես են այն նշում քրիստոնյա տարբեր երկրներում: Ապա փոքրիկ բեմադրություն ներկայացրին` նվիրված Զատիկի տոնին: Միջոցառմանը մասնակցում էին 5-7-րդ դասարանների աշակերտները: Այն ուղեկցվեց երգով և պարով:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: