Նորություններ

Հեծանվավազք` գարնանային Երևանով

Սպորտ 2013-05-14

Մայիսի 26-ին շուրջ 500 երիտասարդներ 30 թիմերով Սախարովի հրապարակից հեծանվավազքով կշարժվեն դեպի «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոն: Իսկ երեկոյան ժամը 20:00-ին կմեկնարկի երիտասարդական միջոցառում: «Ճանաչիր Երևանը» երիտասարդական, սպորտային ծրագրի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), «Հայասա» եհկ-ն, «Հեծանիվ +» հկ-ն:

ՀԵՀ ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը կարևորեց այն հանգամանքը, որ այսպիսի ծրագրերը նպաստում են, որպեսզի հեծանիվը մտնի մեր կենցաղ, ինչպես զարգացած երկրներում է: Ա. Պողոսյանը նաեւ նշեց, որ հիմնադրամի կազմակերպած ծրագրերում հեծանվավազքի ծրագիրն առաջինը չէ: «Ուրախ եմ, որ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդության շրջանում, ինչը դրդեց իրականացնել նախաձեռնությունը: Կուզեմ, որ մյուս կազմակերպությունները ևս ակտիվ լինեն այսպիսի նախաձեռնություններում, քանի որ մենք պատրաստ ենք համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք երիտասարդների համախմբմանն ուղղված գաղափարներով ծրագրեր կներկայացնեն: Այս ծրագիրը ոչ միայն ճանաչողական բնույթի է, այլև մրցութային: Կուզենայի ընդգծել այն, որ մրցակցության ժամանակ երիտասարդների մոտ ձևավորվում է թիմային մտածելակերպ, ինչը նպաստում է երիտասարդների համախմբմանը»,-նշեց Արուսյակ Պողոսյանը:

Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: