Նորություններ

Միջոցառում՝ Ջերմուկի թիվ 1 դպրոցում

Կրթական 2013-05-13

Ջերմուկի թիվ 1 դպրոցի ճեմարանը լեցուն էր հյուրերով, տատիկներով, պապիկներով: Անհանգիստ են երիտասարդ ծնողները. ինչպիսին կլինի փոքրիկ I դասարանցիների ելույթը: Աննկատ սահեցին վարկյաններն ու րոպեները: Եվ ահա փոքրիկ 1-ա դասարանցիները ուրախ, գեղեցիկ մեղեդու հնչյունների ներքո հայտնվեցին բեմում: Ամենքը զարմացած են, ախր այս կարճ ժամանակահատվածում ինչքան մեծացան, ինչքան հասունացան այս փոքրիկները:

Ահա նրանք ինքնավստահ և զիլ ձայնով արտասանում են, երգում, պարում և գեղեցիկ երկտողերով ու քառատողերով գովերգում հայ գրերը, նրա ստեղծող Մեսրոպ Մաշտոցին: Ինչ լավ է, որ նրանք հասցրել են դառնալ տառաճանաչ, գրաճանաչ, արդեն թվաճանաչ են, գիտեն տրամաբանել և վերլուծություններ կատարել, դատողություններ անել:

Փոքրիկների աշակերտական ու բեմական կեցվածքը, ուրախ երգն ու պարը նրբորեն միահյուսվել էին միմյանց՝ բեմը վերածելով մանկական անզուգական մի մոլորակի, որտեղ գույներն այնքան վառ և տաք էին, մանուկների վերլուծությունների ու արժևորումները թոթովախոս էին ու շիտակ՝ հոգուց ծնված: Բովանդակալից, ճաշակով ու գունեղ ձևավորումը միջոցառումը վերածեցին իրական հեքիաթի: Երբ բեմում հնչում էր հայոց այբ-բեն-գիմը, խաղաղվում էր հայի հոգու խորքը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: