Նորություններ

Պոեզիայի համաշխարհային օրը Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2016-03-29

Արճիսի միջնակարգ դպրոցը մարտի 21-ին նշեց Պոեզիայի համաշխարհային օրը: Ամբողջ օրվա ընթացքում հնչում էին հայ մեծերի / Պ. Սևակ, Հովհ. Շիրազ, Վ. Տերյան, Ե. Չարենց, Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան/, ինչպես նաև արտասահմանյան բանաստեղծների գործեր, որոնք կարդում էին հայտնի ասմունքողներ Վ. Աբաջյանը, Ա. Ութմազյանը, Ն. Թուխիկյանը, Հ. Ջինանյանը: Դասերից հետո անցկացվեց ասմունքի մրցույթ` 2-րդից 12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ, որը կրում էր <Դռները բացեք, գարուն է գալիս> խորագիրը: Մրցույթը երկու տարիքային խմբերի միջև էր:2-րդից 6-րդ դասարանների աշակերտներից առաջին տեղ զբաղեցրեց 2-րդ դասարանի աշակերտուհի Անի Հակոբյանը: Մեծերի խմբում առաջին տեղ զբաղեցրեց 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիաննա Մկրտումյանը: Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին գեղարվեստական գրքերով:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: