Նորություններ

Միջոցառում՝ Գավառի ավագ դպրոցում

Կրթական 2013-05-13

Գավառի ավագ դպրոցում անսովոր իրադարձություն էր: Ռեփեր Հայկը կարդում էր իր իսկ գրած ռեփը: Թեման բազմաբնույթ էր` առաջին սեր, հավերժ սեր, ընկերություն, դպրոց, մարդկային հարաբերություններ…

Լեփ-լեցուն դահլիճը ջերմ արձագանքում էր Հայկի յուրաքանչյուր կատարմանը: Համերգի ավարտին ռեփի սիրահար հանդիսատեսը դահլիճից հեռացավ ոչ միայն հաճելի տպավորություններով, այլ նաև ռեփի ստեղծման, տարածման, ռեփի արքաների մասին շատ հետաքրքիր ինֆորմացիայով:

Նշենք, որ ռեփեր Հայկը սովորում է Գավառի ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի տնտեսագիտական ենթահոսքի XII դասարանում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: