Նորություններ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Կրթական 2016-03-24

Այսօր՝ մարտի 23-ին, հ. 144 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները մայրենիի ուսուցչուհի Աննա Գևորգյանի գլխավորությամբ այցելեցին Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան,որը հիմնադրվել է 405 թվականին, հայերեն գրերի գյուտից հետո, Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկում` Վաղարշապատում (Էջմիածին): Մատենադարանում աշակերտները հարստացրեցին իրենց գիտելիքների պաշարը հայկական մշակույթի մասին: Աշակերտներին ներկայացրին հայերեն տառերի գյուտի պատմությունը, ցուցադրեցին առաջին հայատառ թարգմանված գիրքը՝ Աստվածաշունչը: Էքսկուրսիայի ավարտին աշակերտները իրենց տպավորություններով կիսվեցին հուշամատյանում:

ք. Երևանի թիվ 144 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: