Նորություններ

Հետաքրքիր սովորույթ ճապոնացի դպրոցականների առօրյայից

Ուշագրավ 2016-03-25

Ճապոնիան մշտապես զարմացնում է կյանքի բոլոր ոլորտներում գործող օրենքներով և հետաքրքիր սովորույթներով: Այսպես, այս երկրում ընդունված է, որ 6-7 տարեկան երեխաները միայնակ և ոչ մեծ խմբերով կարող են գնալ դպրոց:
Ամերիկացի մշակութաբան Դուեյն Դիքսոնը նշում է, որ բանն այնքան փողոցային հանցագործությունների ցածր մակարդակը չէ, որքան համախմբվածությունը՝ «Ճապոնացի երեխաները վաղ հասակից գիտեն, որ անհրաժեշտության դեպքում կարող են դիմել շրջապատի ցանկացած մարդու, և նրանց կօգնեն»:
 
Խմբային համախմբվածության և պատասխանատվության միտքն սկսում է արմատավորվել դպրոցի առաջին իսկ օրվանից: Երեխաները հերթով մաքրում են աշխատասենյակները, օգնում են ճաշարանում և այլն: Հատուկ աշխատակիցներ այդ աշխատանքների համար չկան:
 
Այն սկզբունքը, որ բոլորը պատասխանատու են ամենի համար, տարածվում է նաև կյանքի մյուս ոլորտների վրա, այդ թվում՝ հանրային վայրերի, ներառյալ՝ տրանսպորտը, որը ևս շատ հարմար է ու ապահով ուղևորների համար:
 
Բնագրի թարգմանությունը՝ 168.am-ի
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: