Նորություններ

Կկայանա Արոնյան-Տոպալով շախմատային մարտը

Սպորտ 2016-03-23

Այսօր կանցկացվեն շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի հետնապահ Վեսելին Տոպալովին, որին առաջին շրջանում հաղթել է սև ֆիգուրներով:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը  նախորդ տուրում կրել էր առաջին պարտությունը և 5 միավորով Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:
 
Նրան հաղթած Վիշի Անանդն ու ռուս Սերգեյ Կարյակինը 5.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: