Նորություններ

Պոեզիայի միջազգային օր

Կրթական 2016-03-22

Պոեզիայի միջազգային օրվա շրջանակում մարտի 21-ին Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում անցկացվեց բաց դաս գրականությունից և տեղի ունեցավ ցերեկույթ` Թրի դեմ գրիչ խորագրով: Բաց դասը 7 բ դասարանում էր, Պարույր Սևակի ստեղծագործության թեմայով: Ուսուցչուհի Ա. Առաքելյանն աշակերտների միջոցով ներկայացրեց Սևակ բանաստեղծին, հնչեցին նրա բանաստեղծություններից, ասույթներ, գնահատանքի խոսքեր: Տոնական օրը շարունակվեց ցերեկույթ-միջոցառմամբ: Աշակերտների հետ բեմում էին նաև հայոց լեզվի և գրականության բոլոր ուսուցիչները: Նրանք ներկայացրին հայ բանաստեղծության ուղին սկզբից մինչև 20-րդ դար` իր բոլոր վերելքներով ու վայրէջքներով, կորուստներով ու ձեռքբերումներով: Հանդիսատեսը համոզվեց, որ մեր ժողովուրդը թրի դեմ պայքարել է գրչով և ստեղծել գրականության անզուգական կոթողներ:

Կոտայք, ք. Չարենցավանի Մ. Մաշտոցի անվ. ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: