Նորություններ

Լևոն Արոնյանի արդյունքները հավակնորդների մրցաշարում

Սպորտ 2016-03-22

Հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրի Լևոն Արոնյան-Վիշվանաթան Անանդ դիմակայությունն ավարտվել է վերջինիս հաղթանակով: Հայաստանի հավաքականի առաջատարը սևերով մրցել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ և մոտ 6.5 ժամ տևած պարտիայում իր պարտությունն ընդունել 66-րդ քայլում:
Այս հաղթանակի շնորհիվ հնդիկ գրոսմայստերը հավաքել է 5.5 միավոր և հավասարվել մրցաշարային աղյուսակը գլխավորող Սերգեյ Կարյակինին:
 
Սերգեյ Կարյակինը սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ: Արոնյանն ունի 5 միավոր և հոլանդացի Անիշ Գիրիի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: