Նորություններ

Միջոցառում՝ Գավառի ավագ դպրոցում

Կրթական 2013-05-08

Օրերս Գավառի ավագ դպրոցի էլեկտրոնային գրադարանում VII դասարանի աշակերտները ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա. Բաբասյանի հետ միասին ներկայացրին շնորհանդես` նվիրված սովետական մանկագիր, բանաստեղծ Ս.Մարշակի ստեղծագործությունների հոբելյանին (135-ամյակին), կյանքին և գործունեությանը:

Աշխատանքը մեծ հետաքրքրություն արթնացրեց երեխաների մեջ: Նրանք հարստացրին ռուսաց լեզվի իրենց իմացությունը` անգիր սովորելով Ս.Մարշակի բանաստեղծություններից, հանելուկներից, բեմականացնելով «Сказка о глупом мышонке» հեքիաթը և «Вот какой рассеянный…» բանաստեղծությունը:

Շնորհանդեսի շրջանակներում դիտեցին նաև «Багаж», «Сказка об умном мышонке» հին հրաշալի մուլտֆիլմերը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: