Նորություններ

Կկայանա Արոնյան-Նակամուրա շախմատային մարտը

Սպորտ 2016-03-17

Մոսկվայում ընթացքի մեջ գտնվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:
Ի դեպ, նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ռուս Պյոտր Սվիդլերի ու ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:
 
Արոնյանը հաղթել է բուլղարացի Վեսելին Տոպալովին և 3 միավորով երկրորդ տեղում է՝ ընդամենը կես միավոր զիջելով միանձնյա առաջատար Սերգեյ Կարյակինին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: