Նորություններ

Կկայանա Արոնյան-Կարուանա խաղը

Սպորտ 2016-03-16

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր կկայանա 5-րդ տուրը: Այս տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:
Հայ գրոսմայստերը՝ Լևոն Արոնյանը, հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ռուս Պյոտր Սվիդլերիհետ:
 
Արոնյանը հաղթանակ էր տարել բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ: Նա 2.5 միավորով երկրորդ տեղում է և կես միավոր է զիջում միանձնյա առաջատար Սերգեյ Կարյակինին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: