Նորություններ

Սուրենավանի միջնակարգ դպրոցի «ԿԱԹՆԾԻՐ» ԱՀԿ-ն դրամաշնորհ ստացավ

Կրթական 2016-03-16

«Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն ՀՀ խոցելի համայնքների դպրոցների աշակերտների համար» դասընթացի շրջանակներում դեռևս փետրվար ամսին կազմակերպվել էր մրցույթ, որին մասնակցել էին ավելի քան 150 դպրոցներ: Մարտի 15-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը դրամաշնորհներ հանձնեցին 150 դպրոցներից 12-ին, որոնցից մեկն էլ մեր՝ Սուրենավանի միջնակարգ դպրոցն էր: Ստացած դրամաշնորհը դպրոցի ԱՀԿ-ն ուղղելու է ազգային փոքրամասնությունների իրավունքների ճանաչմանն ու միջմշակութային հաղորդակցմանն ուղղված սեմինարներին: Ծրագիրը ֆինանսավորում է «JHM» բարեգործական հիմնադրամի և «HSBC» բանկի կողմից: Պարգևատրման արարողության ավարտին, երբ բոլոր աշակերտական կազմակերպությունները ներկայացրին իրենց բիզնես ծրագրերը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոստացավ, դրամաշնորհից բացի, յուրաքանչյուր կազմակերպությանը նվիրել ևս 100.000 դրամ:

Արարատ, գ. Սուրենավանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: