Նորություններ

ՎԱՐԴԵՆԻՍԻ N 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՌՈՒՍՏԱԽԱՂԸ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ…

Կրթական 2016-03-15

Մարտի 12-ին Վարդենիսի N 4 հիմնական դպրոցը մասնակցեց <<Հայ Ասպետ>> մրցույթին: Մասնակիցները` դպրոցի 7-8-րդ դասարանների ակտիվ սովորողները, ամենայն պատասխանատվությամբ մոտենալով նախապատրաստական աշխատանքներին, իրենց հրաշալի դրսևորեցին` աչքի ընկնելով խելացի, տրամաբանված պատասխաններով, հայեցի խոսքով: Նույն խմբի երեխաների <Ֆնջան>> պարը արժանացավ ժյուրիի ջերմ ծափողջույներին ու բարձր գնահատանքին: Այս հաղթանակը դպրոցի ողջ մանկավարժական կոլեկտիվի համախմբված և տնօրեն Ա. Սահակյանի հետևողական աշխատանքի արդյունքն է: <<Հայ Ասպետ>>-ի ստեղծագործական խումբը` ի թիվս լավագույն թիմերի, հրավիրել է Վարդենիսի N 4 հիմնական դպրոցի թիմի անդամներին` ապրիլի 24-ին մասնակցելու Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին պսակադրության արարողությանը: Դպրոցի աշակերտները <<Հայ Ասպետ>>-ի ստեղծագործական խմբին նվիրեցին Գոբելենը այս նրբին, Որ կրում է <<Հայ Ասպետի>> սիմվոլն հայտնի, Ի հիշատակ այն մեծ սիրո, նվիրումի, Որ բաշխեցիք գիտելիքի որոնումի բավիղներով մեզ տանելիս…..

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: