Նորություններ

Փյունիկ-Շիրակ՝ 1:0

Սպորտ 2013-05-08

Մայիսի 7-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը: Հանդիպեցին Երևանի «Փյունիկ» և Գյումրիի «Շիրակ» թիմերը, մրցավարն էր Անդրանիկ Արսենյանը:

Հանդիպման 39-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը՝ 1:0: Անկյունայինի խաղարկումից հետո Արթուր Հարությունյանը հեռացրեց գնդակը, սակայն տանտերերը կրկին այն ուղարկեցին տուգանային հրապարակ, որտեղ հսկողությունից դուրս մնացած Տարոն Ոսկանյանը մոտ տարածությունից բացեց հաշիվը:

Խաղն այդպես էլ ավարտվեց 1:0 հաշվով: «Փյունիկը» հաղթեց գործող գավաթակրին և նվաճեց Հայաստանի գավաթը:

Նշենք նաև, որ Հայաստանի այս գավաթի խաղարկությունում արծաթե մեդալների արժանացած Գյումրիի «Շիրակն» այս տարի վաղաժամկետ՝ առաջնության ավարտից երկու տուր առաջ արդեն իսկ դարձել է Հայաստանի չեմպիոն՝ 14 տարվա ընդմիջումից հետ։ Այդ արդյունքին «Շիրակին» հաջողվել է հասնել անցած ուրբաթ Ավանի մարզադաշտում կայացած խաղի արդյունքում, որտեղ «Շիրակի» մրցակիցը կրկին «Փյունիկն» էր, և խաղն ավարտվեց գյումրեցիների նվազագույն առավելությամբ:

Աղբյուրը` tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: