Նորություններ

Շոկոլադի և ինտելեկտի ուղիղ կապի մասին

Ուշագրավ 2016-03-15

Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ շոկոլադի կանոնավոր օգտագործումն ուղղակիորեն ազդում է մարդու ինտելեկտի զարգացման և կատարելագործման վրա:
Հաստատվել է, որ այն մարդիկ, որոնք շաբաթը գոնե մեկ անգամ շոկոլադ են ուտում, ավելի սուր հիշողություն և զարգացած վերացական մտածողություն ունեն, քան նրանք, ովքեր ավելի հազվադեպ են ուտում կամ ընդհանրապես չեն ուտում:
 
Այս ուղղությամբ իրենց առաջին հետազոտությունն ավստրալացի գիտնականները կատարել են դեռևս 1970-ականներին, երբ 1000 կամավորի նկատմամբ դիտարկումների ընթացքում նրանք ուսումնասիրում էին զարկերակային ճնշման և ուղեղի աշխատանքի միջև եղած կապը:
 
Տարիներ անց գիտնականներն այդ հետազոտության մասնակիցներին խնդրել են պատմել, թե ինչպես են սնվում: Ստացված արդյունքները բացառիկ հնարավորություն են ընձեռել` ուսումնասիրելու շոկոլադի երկարատ ևազդեցությունն ուղեղի վրա:
 
Աղբյուրը՝ Med.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: