Նորություններ

Հայ գրոսմայստերը՝ “Norway Chess 2016”-ի մասնակից

Սպորտ 2016-03-09

Ապրիլի 18-29-ը Ստավանգերում անցկացվելիք “Norway Chess 2016” շախմատային սուպերմրցաշարին կմասնակցի նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Լևոն Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Անիշ Գիրին, Վլադիմիրր Կրամնիկն ու Սերգեյ Կարյակինը, Վեսելին Տոպալովը, Պենտալա Հարիկրիշնան և Պավել էլյանովը: Վերջին մասնակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:
 
Նկատենք՝ այս ամիս Արոնյանը կմասնակցի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: Մոսկվայում մարտի 10-30-ն անցկացվելիք մրցաշարի մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրն:
 
Կկայանան նաև Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) և Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) պարտիաները:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: