Նորություններ

Միջոցառում՝ Գյումրու թիվ 7 դպրոցում

Կրթական 2013-05-07

Օրերս, Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում հանդիպում կայացավ դպրոցի նախկին սաների` Մերի Մնջոյանի և Արթուր Ալեքսանյանի հետ: Դպրոցի տնօրինությունը և հանրույթը խանդավառությամբ դիմավորեց նրանց:

Հանդիպման ժամանակ կրթօջախի շնորհալի սաները իրենց ելույթներով ողջունեցին Մերիին և Արթուրին: Վերջիններիս իրենց սրտաբուխ խոսքով ողջունեցին դասվար Թ. Հակոբյանը, դասղեկ Ի. Սիմոնյանը, ինչպես նաև` փոխտնօրեն Վ. Սարգսյանը:

Տնօրենը նրանց ուղված իր խոսքում ըստ արժանվույն գնահատելով սաների ձեռքբերումները կոչ արեց ներկայիս սաներին` հետևելով նրանց օրիակին` բարձր պահել հարազատ կրթօջախի պատիվը: Տնօրեն Գ. Կարապետյանը դպրոցի նախկին սան Մերի Մարտիրոսի Մնջոյանին պատվավոր աշակերտ կոչում և հուշամեդալ շնորհեց «Հայաստանի ձայն» հանրապետական մրցույթում Գյումրի քաղաքի և հայրենի կրթօջախի անունը բարձր պահելու համար: Ինչպես նաև դպրոցի նախկին սան Արթուր Գևորգի Ալեսքսանյանին պատվավոր շրջանավարտ կոչում և հուշամեդալ շնորհեց՝ հանրապետության, հայրենի քաղաքի և հարազատ կրթօջախի պատիվը միջազգային մրցույթներում բարձր պահելու համար:

Նշենք, որ Ա. Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: