Նորություններ

Գրական ցերեկույթ Ակունքի միջնակարգ դպրոցում

Կրթական 2016-03-02

Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցում հերթական միջցառումը հայ մեծատաղանդ գրող Գևորգ Էմինին նվիրված գրական ցերեկույթն էր՝ «Մեկ ժամ Գևորգ Էմինի հետ » խորագրով: Հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Աիդա Սարգսյանը դպրոցի շնորհալի աշակերտների ուժերով ներկաներին հաղորդակից դարձրեց գրողի « Հայկական սիմֆոնիա », « Երգ կռունկի մասին », « Սասունցիների պարը » և բազմաթիվ ստեղծագործությունների՝ նպատակ ունենալով դպրոցական ծրագրում քիչ տեղ գտած հեղինակների գործերը իր սաներին ըստ ամենայնի ներկայացնելը, գրողի դերը մեր գրականության մեջ կարևորելը: Մեկ ժամում համակարգչային տեխնիկայի օգնությամբ ներկաները հաղորդակից դարձան բանաստեղծի կյանքի և գրական գործունեության հանգամանալի դրվագներին, ծանոթացան զուսպ, բայց քնարական, ազգային ոգով տոգորված, բայց համամարդկային գաղափարներ արտահայտող ստեղծագործություններին, գրողի ճկուն մտքին ու հուզառատ ներքնաշխարհին: Մեկ անգամ ևս վեր հանեցին հավերժի ճամփորդ հայ ժողովրդի կերպարը՝ բանաստեղծի քնարական և առնական պոեզիայի շնորհիվ: Ցերեկույթը հուզիչ էր, լի՝ մեծ ասելիքով, ասմունքը արտահայտիչ էր, աշակերտների երգը՝ թովիչ ու ոգևորող իսկ «Բերդ», «Քոչարի» պարերի ցուցադրությունը՝ ոգևորող, հայրենասիրական լիցք հաղորդող: Գոհ էին աշակերտները, ուսուցիչները, ծնողները:

Կոտայք, գ. Ակունքի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: