Նորություններ

Գիտաժողով՝ Երևանի պետական համալսարանում

Ուշագրավ 2013-05-07

Oրերս Մայր բուհում ԵՊՀ Հայ բանասիրության ու Պատմության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների համատեղ ուժերով կազմակերպվել էր սփյուռքագիտությանը նվիրված ուսանողական միջբուհական գիտաժողով: Գիտական միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ուսանողները և Սևանի Վազգենյան դպրանոցի սաները: Գիտաժողովը վարում էր պատմ. գիտ. թեկնածու Հովհաննես Ալեքսանյանը:

Գիտաժողովի ընթացքում «Արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման խնդիրը» թեմայով զեկույց ներկայացրեց Հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Մկրտչյանը: Վերջինս անդրադարձավ հայոց լեզվի 2 ճյուղերի առանձնահատկություններին, ներկայացրեց արդիական հիմնախնդիրը. «Եթե ունենայինք մեկ ընդհանուր լեզու, շատ ավելի լավ կլիներ ու կխոսեր մեր հզորության մասին, սակայն ինքս կողմ չեմ, որ լեզվի ճյուղերից որևէ մեկը վերանար: Ամեն դեպքում ոչ թե մերձեցում, այլ լիովին ձուլում պետք է տեղի ունենա դրա համար»:

Գիտաժողովի մասնակիցներն ակտիվորեն հարցեր էին ուղղում զեկուցողներին, փորձում առավել մանրամասն հասկանալ խնդիրը: Հաճախ բանավիճային իրավիճակ էր ստեղծվում, ինչն օգնում էր ուսանողներին առավել հստակ դիրքորոշում հայտնել:

Աղբյուրը` shamshyan.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: