Նորություններ

Դպրոցներում դրամահավաքն արգելվում է

Կրթական 2016-03-01

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոր շրջաբերական է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին:
Ըստ այդ շրջաբերականի՝ առաջարկվում է անհրաժեշտ հանձնարարականներով բացառել ուսումնական հաստատություններում Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում պարտադրված դրամահավաքի դրսևորումները: 
 
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո գործող դպրոցների տնօրենները ևս ստացել են համապատասխան հանձնարարականներ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: