Նորություններ

Միջոցառում՝ Ս.Քոչարյանցի անվան թիվ 1 դպրոցում

Կրթական 2013-05-07

Ապրիլի 27–ին Գավառ քաղաքի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 դպրոցի 3-բ դասարանում տեղի ունեցավ միջոցառում՝ «Весенняя капель» խորագրով, որը նվիրված էր գարնանը և «Մայրության և գեղեցկության» տոնին:

Միջոցառման նպատակն էր ընդլայնել աշակերտների աշխարհայացքը, մտահորիզոնը, զարգացնել խոսքը, դաստիարակել սեր դեպի բնությունը, ինչպես նաև սերմանել սեր և հարգանք մայրերի և գեղեցիկի նկատմամբ:

Աշակերտներն արտասանեցին բանաստեղծություններ գարնան, առաջին ծաղկի՝ ձնծաղկի, մայրիկների, տատիկների մասին: Երգեցին «Мама – первое слово», «Солнечная капель», «Мамочка», «Миллион алых роз» երգերը: Աշակերտուհի Էլեն Վարպետյանը Արա Գևորգյանի երաժշտության ներքո հանդես եկավ գեղեցիկ մենապարով:

Դասարանը ձևավորված էր ծառերի բողբոջած ճյուղերով և գույնզգույն փուչիկներով: Միջոցառումն անցավ ուրախ և բարձր տրամադրությամբ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: