Նորություններ

Կայացել է կրթական առաջին խորհրդակցությունը

Կրթական 2016-02-27

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանի ղեկավարությամբ կայացել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը:
«Դժվարությամբ իրականացված բարեփոխումների ընթացքում մենք կարողացանք կրթական համակարգի արտաքին տեսքն ստեղծել, ժամանակն է, որ մտածենք բարեփոխումների ձևի մեջ բովանդակություն ներդնելու մասին… Մենք ունենք մի վիճակ, երբ ծնողները չեն ուզում իրենց երեխաներին ավագ դպրոց ուղարկել: Սա անթույլատրելի է:
 
Խնդիր ունենք նաև մագիստրատուրայում, մասնավորապես՝ պետք է հստակեցնենք ինչով են տարբերվում բակալավրի և մագիտրոսի կրթական ծրագրերը և դրանց համապատասխանությունն աշխատաշուկայի պահանջներին, այլապես բարձրագույն կրթության աստիճանավորումը կորցնում է իր արժեքը»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը:
 
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթական համակարգի կառուցվածքային, համակարգի ֆինանսավորմանը, առանձնացված ստորաբաժանումների աշխատանքին և բազմաթիվ այլ հարցերի:
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: