Նորություններ

Ցերեկույթ` Թեղուտի միջնակարգ դպրոցում

Կրթական 2013-05-06

Թեղուտի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում տեղի ունեցավ «Դռները բացե՛ք, գարուն է գալիս» խորագրով ցերեկույթ: Երեխաները արտահայտիչ ասմունքում էին, երգում: Բանաստեղծությունների շարքը Թումանյանի, Համո Սահյանի, Հ.Շիրազի, Ս.Մուրադյանի ստեղծագործություններից էր: Ցերեկույթն սկսվեց Հովհաննես Թումանյանի «Ա՜խ, ինչ լավ է սարի վրա» երգով:

Դասարանը ձևավորված էր ծաղիկներով, թիթեռներով, գեղեցիկ պատի թերթերով և երեխաների նկարներով: Ծնողներն ու ուսուցիչները շատ գոհ էին: Նման միջոցառումները զարգացնում են երեխաների գեղագիտական ճաշակը, հղկում լեզուն և տալիս նոր գիտելիքներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: