Նորություններ

Dasaran.am-ը խրախուսական մրցանակներ հանձնեց «Էլիտա» դպրոցի փոքրիկ նկարիչներին

Ուշագրավ 2013-05-06

Ս.թ. մայիսի 4-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ «Էլիտա» Ռուբեն Սարգսյանի հեղինակային միջնակարգ դպրոցի սաների նկարչական աշխատանքների ցուցադրությունը, որը կրում էր «Երեխաների ներաշխարհի գույները» խորագիրը: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի նկարչության ուսուցչուհիներ Սուսաննա Մելքոնյանն ու Անուշ Դավթյանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին 1-8-րդ դասարաններում սովորող աշակերտների ձեռքի աշխատանքները` 48 բատիկաներ և մոտ 60 նկարներ` պատրաստված գուաշով և ջրաներկով: 

Փոքրիկ նկարիչներին ողջունեց «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը` նշելով, որ կրթական ծրագրի կարևոր նպատակներից մեկն է բացահայտել ու խրախուսել տաղանդավոր աշակերտներին: Նա բարձր գնահատեց ներկայացված նկարչական աշխատանքներն ու աշակերտներին հանձնեց խրախուսական նվերներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: