Նորություններ

Հայ բռնցքամարտիկը հաղթանակել է

Սպորտ 2016-02-25

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում մեր բռնցքամարտիկների ելույթներն այնքան էլ հաջող չեն ընթացել:
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովիկյանը պարտություն են կրել առաջին մարտերում և ավարտել ելույթները:
 
Մեր վեց ներկայացուցիչներից 1/8 եզրափակիչ փուլի արգելքը հաղթահարել է միայն 56 կգ քաշային Արամ Ավագյանը, որը միավորներով առավելության է հասել վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ:
 
Քառորդ եզրափակիչում նա կմրցի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանաուի հետ:
 
Աղբյուրը՝ A1plus.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: