Նորություններ

Թումանյանը, գիրքը և մենք

Կրթական 2016-02-24

2016 թ-ի փետրվարի 19-ին Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոցում տիրում էր բարձր տրամդրություն: Դպրոցն ամբողջությամբ ողողված էր Թումանյանական շնչով: Դպրոցի աշակերտները իրենց կրծքին փակցրել էին բանաստեղծի լուսանկարներից և ցնցությամբ տոնում էին Թումանյանի ծննդյան տոնը և Գիրք նվիրելու օրը: Գրականության ուսուցչուհի Լիլիթ Պողոսյանը 8-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր բաց դաս Թումանյան տոնի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ: Դաց դասին հյուրընկալվել էին նաև Աշոցքի ոստիկանության բաժնի ներկայացուցիչներ, որոնք Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ դպրոցին նվիրեցին 20 հատ գեղարվեստական գրականություն:

Շիրակ, գ. Մեծ Սեպասարի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: