Նորություններ

Ինչպես հիշել նոր ինֆորմացիան

Ուշագրավ 2016-02-25

Գիտությունը հաստատում է, որ հիշողությունը մեր ուղեղի որոշակի կետ չէ: Հիշողությունն արդյունք է ակտիվ աշխատանքի, որը պահպանվում է ուղեղի տարբեր հատվածներում: Երբ մենք ինչ-որ բան ենք կարդում կամ լսում, ինֆորմացիան տեղակայվում է ոչ թե մեկ հատվածում, այլ ակնթարթորեն տարածվում ուղեղի տարբեր մասերում:
Ստացած ինֆորմացիան էլ հնարավորինս լավ, իսկ նորն առավելագույնս արագ հիշելու համար գիտնականների մի խումբ մշակել է ընդմիջումային կրկնությունների մեթոդը, որն էլ կներկայացնենք ստորև:
 
Ընդմիջումային կրկնությունների մեթոդ
 
Որպեսզի սովորենք հիշել տեղեկատվությունը, անհրաժեշտ է նախ այն բաժանել հավասար հատվածների, գրել յուրաքանչյուր հատվածը հարցի և պատասխանի տեսքով առանձին թղթի վրա, իսկ հետո դասակարգել այդ թղթիկներն ըստ թեմատիկ մասերի:
 
Եթե դուք ճիշտ եք պատասխանում թղթի վրա նշված հարցին, այսինքն՝ յուրացրել եք ինֆորմացիան, ապա կողքի դրեք այդ թուղթը և անցեք հաջորդին: Եթե այդ թղթերից որևէ մեկի ինֆորմացիան դժվարությամբ եք մտապահում, ապա տեղադրեք այդ թուղթն այն թղթերի հետ, որոնք պետք է նայել առավել հաճախ:
 
Նյութը՝ Dasaran-ի խմբագրակազմ
Բնագիրը՝ Theguardian.com  

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: