Նորություններ

Մեսրոպաշունչ հայոց տառեր

Կրթական 2016-02-23

Օրերս <<Գայի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում անցկացվեց ցերեկույթ` <<Մեսրոպաշունչ հայոց տառեր>> խորագրով մայրենիի տասնօրյակի շրջանակում: Դահլիճը տրամադրող էր, կահավորումը` միջոցառմանը համահունչ, հագեցած պաստառներով, գրողների նկարներով, ասեղնագործ հայոց այբուբենով: Աշակերտները ոսկեղենիկ մայրենիով արտասանեցին, կիթառի նվագակցությամբ պարեցին, երգեցին, ներկայացրեցին փոքրիկ խորհրդանշական բեմադրություն` <<Զորությունդ ու լույսդ անպակաս, Սուրբ Մեսրոպ>> : Միջոցառման կազմակերպիչն էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Միքայելյանը:

Արմավիր, գ. Գայի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: