Նորություններ

Սևանի ավագ դպրոցում նշվեց Վալենտինի տոն

Կրթական 2016-02-20

Վաղուց չէ, որ Վալենտինի տոնը դարձել է հայ իրականության մասը: Իսկ թե որքանով է այն հոգեհարազատ հայ պատանիներին ու աղջիկներին, փորձեցին բացահայտել Սևանի ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհիներ Ռ. Դալլաքյանը, Ք. Հովհաննիսյանը և նրանց աշակերտները: Միջոցառումը բազմաբնույթ նպատակադրումներ ուներ` աշակերտների` անգլերենի իմացության կատարելագործում, սուրբ Վալենտինի տոնի նախապատմության ներկայացում, գեղագիտական ճաշակի զարգացում… Մեկը մյուսին հաջորդող երգերն ու անգլերեն ասմունքը, բեմականացման դրվագները, դասարանի` տոնին համահունչ ձևավորումը ստեղծել էին հիրավի տոնական տրամադրություն: Տպավորությունը հրաշալի էր, և կարելի է ասել, որ այն ավելացրեց ևս մի գեղեցիկ հուշ ավագ դպրոցի աշակերտների պատանությանը:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: