Նորություններ

Սուրբ Վալենտինը Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում

Կրթական 2016-02-19

2016 թ. փետրվարի 15 - ին Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում ՝ նվիրված Սուրբ Վալենտինի օրվան: Սիրո թեմայով գեղեցիկ ասմունք , երգերի անզուգական կատարում և թևավոր խոսքեր ՝ ամեն ինչ ընտրված էր տոնի խորհրդին համապատասխան: Բեմի և դահլիճի բարձրաճաշակ ձևավորումը ներդաշնակում էր միջոցառման բովանդակությանը: Միջոցառմանը հրավիրված էին Ստեփանավան քաղաքի թիվ 1 և թիվ 5 դպրոցների աշակերտները: Ներկաները և մասնակիցները միջոցառումից ստացան հաճելի տրամադրություն և անջնջելի տպավորություններ: Սիրո և երիտասարդության օրվան նվիրված այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպել էր XI «բ» դասարանի դասղեկ Երանուհի Մկրտչյանը:

Լոռի, ք. Ստեփանավանի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: