Նորություններ

Գյումրու թիվ 42 ավագ դպրոցը՝ Հ. Շիրազի տուն-թանգարանում

Կրթական 2013-05-03

Ապրիլի 30-ին Գյումրու թիվ 42 ավագ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները փոխտնօրեն Ա. Նիկողոսյանի, մայրենիի ուսուցչուհի Մ. Գրիգորյանի և դասղեկ Ազ. Կարապետյանի ղեկավարությամբ անցկացրին դաս–էքսկուրսիա Հ. Շիրազի տուն-թանգարանում` նվիրված մեծ բանաստեղծի ծննդյան 99-ամյակին:

Աշակերտները շրջեցին թանգարանի սրահներում, ապա ներկայացրին մեծ հայրենակցի կյանքը, լավագույն ստեղծագործությունները, արտասանեցին բանաստեղծություններ` ներկայացնելով մոր վեհությունը, հայրենիքի հանդեպ անմնացորդ սերը, բնապաշտությունը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: