Նորություններ

Շախմատային լրահոս

Սպորտ 2016-02-17

“Zurich Chess Challenge” մրցաշարի շրջանակում անցկացվող կայծակնային խաղի հինգ պարտիայում Լևոն Արոնյանը հաղթել է Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովին և ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
Հայ գրոսմայստերը կրել է երեք պարտություն՝ հնդիկ Վիշվանաթան Անանդից, ռուս Վլադիմիր Կրամնիկից և ամերիկացի Հիկարու Նակամուրայից: Բլից պարտիաների միավորները գումարվել են հինգ կիսադասական պարտիաների (40+10 րոպե) արդյունքներին:
 
Առաջին տեղը կիսել են Նակամուրան ու Անանդը, որոնք 15 հնարավորից վաստակել են 10.5-ական միավոր: Հաղթող է հռչակվել Նակամուրան: 9.5 միավորով երրորդ տեղը գրավել է Կրամնիկը: Գիրին ու Արոնյանը 5.5-ական միավորով կիսել են չորրորդ տեղը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: