Նորություններ

Հետաքրքիր դասընթաց աշակերտների համար

Ուշագրավ 2016-02-16

«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը նախաձեռնել է մեդիագրագիտության և առաջնորդության դասընթաց, որին կարող են մասնակցել 13-18 տարեկան դպրոցականներ:
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան շաբաթական երկու անգամ մասնակցելու լրագրության տեսական և գործնական պարապմունքների, տարբեր թեմատիկ քննարկումների, ֆիլմերի դիտումների ու քարոզարշավների:
 
Խմբի անդամները ձեռք կբերեն բանավիճելու, շահերի պաշտպանության և առաջնորդության, ինչպես նաև սոցիալական մեդիայի օգտագործման հմտություններ, ինչպես նաև խոսքի ազատության և այլ իրավունքների մասին գիտելիքներ:
 
Ի դեպ, դասընթացն անվճար է, տևողությունը` 5 ամիս, սկիզբը` մարտին: Ընդ որում՝ մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները կօգտագործեն «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի և կայքի ստեղծման համար: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան նաև ավարտական վկայականներ:
 
Խրախուսվում է հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը դասընթացին: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտը մինչև փետրվարի 28-ը:
 
Մանրամասներին համար զանգահարել` (091) 079 022, Ռուբինա Դավթյան

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: