Նորություններ

Հաջողությունը հետևողական աշխատանք է

Ուշագրավ 2016-02-15

Մենք բոլորս էլ ծնվել ենք հաջողակ և մեծատաղանդ լինելու հավասար հնարավորություններով: Տաղանդն արժեք է, որը յուրաքանչյուր օրվա յուրաքանչյուր ակնթարթ պետք է հետևողականորեն զարգացնել: Զարգացնելով սեփական տաղանդը և անշեղորեն հավատալով ձեր իսկ կարողություններին՝ դուք, անկասկած, կհասնեք հաջողության: Իսկ, թե ինչպես մշակել և կատարելագործել ներուժը, կօգնեն ներկայացվող մոտիվացնող խորհուրդները:
1. Ստեղծեք հստակ մտապատկեր
 
Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն հաջողության հասնելը չպետք է դառնա վերջնական նպատակ: Ստեղծեք շարունակական մտապատկեր, դուրս եկեք մտածողության ընդունված սահմաններից, եղեք առաջնորդ, եղեք խաղի կանոնները թելադրողը, եղեք վճռական մտածող, որը ցանկանում է այս աշխարհը դարձնել ավելի լավը:
 
2. Ունեցեք հստակ արժեքներ
 
Ձեր տաղանդը բացահայտելու և հաջողության հասնելու համար պետք է ունենալ հստակ արժեքներ, քանի որ դրանք ենթագիտակցական ուղղորդիչներ են, որոնք գծագրում են ձեր ապագան: Արժեքներն են, որ պայմանավորում են ձեր գործողությունները և վարքը:
 
3. Հաճույք ստացեք ընթացքից
 
Հաջողությունը նվաճելու համար պետք է դեպի այն տանող ուղին անցնել ուրախությամբ. պետք է հաճույք ստանալ ոչ այնքան նվաճված հաղթանակից, որքան ընթացքից:
 
4. Եղեք «արդյունավետ» որոշող
 
Մեծատանդությունը որոշում է: Հետևեք, թե ինչ որոշումներ եք կայացնում և վերլուծեք՝ արդյո՞ք այդ որոշումները տանում են այնեղ, որտեղ անհրաժեշտ է հասնել:
 
5. Մշակեք օրվա նպատակները և հղկեք սովորույթները
 
Յուրաքանչյուր հաջողության հետևում ամենօրյա նպատակներ ստեղծելու և իրագործելու կարգապահությունն է: Երազելի հաջողության հասնելու համար անհրաժեշտ է զարգացնել այն սովորույթները, որոնք ձեզ օգնում են, և ազատվել նրանցից, որոնք ձգձգում են նպատակների իրագործման ընթացքը:
   
6. Եղեք լավատես
 
Հաջողությունը հորդում է ներսից: Մեծատաղանդ և հաջողակ լինելը ոչ այնքան հմտություն է, որքան արժեք, մտքի վիճակ կամ սովորույթ, որը զարգացնում եք: Հաջողակ լինելը ներքին խաղ է, որը սահմանում եք դուք, իսկ այդ խաղում հաղթանակելու միակ ճանապարհը սեփական միտքը զարգացնելն է:
 
Տեքստը՝ Dasaran խմբագրակազմ
Բնագիրը՝ Huffingtonpost.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: