Նորություններ

Արոնյանը հաղթանակել է

Սպորտ 2016-02-15

“Zurich Chess Challenge” սուպերմրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտության է մատնել Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովին:
Լևոն Արոնյանը վաստակել է 4 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) և չորրորդն է: Առաջատարն աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդն է:
 
Նա 8 հնարավորից վաստակել է 6 միավոր: 2-3-րդ տեղերը 5-ական միավորով կիսում են ամերիկացի Հիկարու Նակամուրան և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
 
Փետրվարի 15-ին կայանալիք վերջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: