Նորություններ

«Բորուսիան» հաղթել է 3:1 հաշվով

Սպորտ 2016-02-10

Դորտմունդի «Բորուսիան» «Շտուտգարտի» դեմ անցկացրած արտագնա խաղում առավելության է հասել 3:1 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել «Բորուսիայի» մեկնարկային կազմում է և աչքի ընկել 89-րդ րոպեին՝ խփելով հյուրերի երրորդ գոլը:
Թոմաս Տուխելի գլխավորած թիմը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև Բրեմենի «Վերդերը», որը դուրս է թողել Լևերկուզենի «Բայերին»:
 
41-րդ րոպեից «Բայերը» խաղացել է 10 ֆուտբոլիստով, 56-րդ րոպեին էլ ազդրի վնասվածք ստանալու պատճառով հարկադրված փոխարինվել է լևերկուզենցիների լավագույն ռմբարկու Խավյեր Էրնանդեսը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: