Նորություններ

Մեր շախմատիստների գրանցած արդյունքները

Սպորտ 2016-02-08

Իրանի Մեշխեդ քաղաքում եզրափակված շախմատային մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Հ. Գրիգորյանը մրցանակային տեղեր չեն գրավել:
9-րդ տուրում մեր շախմատիստները պետք է անպայման հաղթեին իրենց մրցակիցներին, որպեսզի մտնեին առաջին եռյակ: Հովհաննես Գաբուզյանը, սակայն, ոչ-ոքի է խաղացել:
 
Նույնպիսի արդյունք է գրանցվել նաև Կարեն Հ. Գրիգորյան-Մերաբ Գագունաշվիլի հակամարտությունում:
 
Այդպիսով, մեր շախմատիստները վաստակել են 7-ական միավոր և ևս վեց շախմատիստի հետ բաժանել 3-10-րդ տեղերը:
 
Լրացուցիչ գործակիցներով նրանք գրավել են համապատասխանաբար 8-րդ և 10-րդ տեղերը:
 
Աղբյուրը՝ A1plus.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: