Նորություններ

Հայ-չինական մշակութային օրեր Հայաստանում

Ուշագրավ 2016-02-05

Չինական Նոր տարվա առթիվ Հայաստանում առաջին անգամ անց են կացվելու հայ-չինական մշակութային օրեր։ Մշակութային օրերի շրջանակում նախատեսված է վեց միջոցառում:
Մշակութային առաջին միջոցառումը կայանալու է փետրվարի 8-ին Հայաստանի Ճարտարապետների միությունում: Հնչելու է չինական ավանդական երաժշտություն, ցուցադրվելու են պարեր:
 
Նախատեսվում են «Ստեղծիր քո ուրույն կալիգրաֆիան» և «Հայկական ռազմապարերը՝ մշակույթ և ռազմական ոգի» խորագրերով միջոցառումներ: Ի դեպ, կալիգրաֆիան մետաքսե կամ թղթի վրա էներգիայի շարժումով ստեղծված կյանք է, որը իր հիմնական բաղադրությունը տարածում է ժամանակի և ռիթմի վրա:
 
Կայանալու է չինական թեյախմություն և հայկական խոտաբույսերի թրմերի համտեսում, ինչպես նաև ցուցադրվելու է հնագիտական գտածոների և պատմական փաստերի վրա հիմնված փաստագրական ֆիլմ:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: