Նորություններ

Հայ ծանրորդները կմեկնեն Լիմա

Սպորտ 2013-05-03

Հայաստանի 3 ծանրորդ կմասնակցի մինչև 20 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությանը, որը կկայանա ս. թ. մայիսի 3-13-ը: Առաջնությունը անցկացվելու է Պերուի մայրաքաղաք Լիմայում:

Հայաստանը կներկայացնեն անցյալ տարվա Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն և հնգակի ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը (77 կգ, Սամաղար), պատանիների Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը (+ 105 կգ, Գյումրի) և Եվրոպայի աղջիկների կրկնակի չեմպիոն Իզաբելա Յայլյանը (58 կգ, Երևան)։

Պատվիրակության ղեկավարն է ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, երևանցի Փաշիկ Ալավերդյանը, իսկ թիմի մարզիչն է քասախցի մելիք Ղուկասյանը։

Աղբյուր՝ sportarmenia.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: