Նորություններ

Հանդիպում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի հետ

Ուշագրավ 2016-01-29

Ս.թ. հունվարի 29-ին Dasaran կրթական ծրագրի հիմնադիրներ Սուրեն Ալոյանը և Հովհաննես Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցան Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ:
Հանդիպման ընթացքում Dasaran-ի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրեց ծրագրի 7 տարվա գործունեության արդյունքները, կրթական ոլորտում գրանցած հաջողություններն ու մոտ ապագայում ծրագրի զարգացման տեսլականը:
 
Քննարկվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանադատի շրջանակում Dasaran-ի հետ համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունը հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների սոցիալական ներգրավվածության և ներառական կրթության ոլորտներում:
 
Այս առումով հատկապես կարևորվեց Հայաստանի տարածքում գործող բոլոր դպրոցների աշակերտներին Dasaran-ի կողմից միասնական առցանց միջավայրում միավորելու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա իրագործել առավել թիրախային և արդյունավետ ծրագրեր:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: