Նորություններ

Թե ինչպես ընդլայնել մտահորիզոնը

Ուշագրավ 2016-01-27

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն լինել առավել տեղեկացված և ընդլայնել մտահորիզոնը:
Շփվեք խելացի մարդկանց հետ
 
Շրջապատե´ք Ձեզ խելացի մարդկանցով և հաճախ շփվեք նրանց հետ: Ոչ այնքան խելացի մարդկանց հետ շփումը ցածրացնում է ինքնագնահատականը:
 
Մարզեք ուղեղը
 
Անգամ ամենախելացի մարդիկ կորցնում են իրենց ունակությունները` չմարզելով միտքը: Պետք է կարողանալ կառավարել մարզելու գործընթացը` գիրք կարդալ, առաջադրանքներ լուծել: Պետք է պլանավորել, թե որքան ժամանակում քանի գիրք կկարդաք և որքան առաջադրանք կլուծեք:
 
Ճանաչեք աշխարհը
 
Միայն գիքերի առջև նստելով խելացի մարդ չեն դառնում: Հաճախակի գնացեք այնպիսի վայրեր, որտեղ չեք եղել, այցելեք տարբեր երկրներ:
 
Ղեկավարեք օրվա գրաֆիկը
 
Այս կետը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Հոգնած ուղեղը վատ է աշխատում և ընկալում, ուստի առավոտյան մարմնամարզություն արեք, ճիշտ սնվեք, մաքուր օդ շնչեք:
 
Ճիշտ օգտվեք համացանցից
 
Շատերը համացանց մուտք են գործում միայն սոցիալական ցանցերից օգտվելու համար, սակայն նույն համացանցի միջոցով կարելի է նաև ինչ-որ բան սովորել:
 
Աղբյուրը` armenianportal.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: