Նորություններ

Զավեն Անդրիասյանը՝ Հայաստանի 2016թ. չեմպիոն

Սպորտ 2016-01-25

Զավեն Անդրիասյանը ճանաչվել է շախմատի Հայաստանի 2016թ. չեմպիոն: Երևանում ավարտված շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի 76-րդ առաջնության վերջինի տուրում Անդրիասյանը ոչ ոքի է խաղացել Նորայր Թորոսյանի հետ և 8 միավորով գրավել առաջին տեղը:

Երկրորդ տեղն զբաղեցրել է Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վերջին տուրում ոչ ոքի է խաղացել Հովիկ Հայրապետյանի հետ՝ վաստակելով 7.5 միավոր: 3-4-րդ տեղերը բաժանած Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հավաքել են 6.5-ական միավոր:

Հայաստանի չեմպիոնի տիտղոսը չի պաշտպանել Կարեն Գրիգորյանը, որը 4 միավորով գրավել է 10-րդ տեղը: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի չեմպիոն էր դարձել Մարիա Գևորգյանը, որը 9 հնարավորից վաստակել էր 8.5 միավոր:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: