Նորություններ

Հայտնի է Աբրահամ-Ռամիրես մարտի անցկացման վայրը

Սպորտ 2016-01-21

“WBO” վարկածով աշխարհի չեմպիոնական տիտղոսի պաշտպանության Արթուր Աբրահամ-Ջիլբերտո Ռամիրես մենամարտը կանցկացվի ապրիլի 9-ին Լաս Վեգասում:
Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտը կլինի ֆիլիպինից Մենի Պակյայոի և ամերիկացի Տիմոտի Բրեդլիի միջև հանդիպումը, որից առաջ ռինգ դուրս կգան Աբրահամն ու Ռամիրեսը:
 
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012թ.-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին:
 
Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015թ.-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: