Նորություններ

Թե ինչ են պնդում ճապոնացի գիտնականները

Ուշագրավ 2016-01-21

Ճապոնացի գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ չնախաճաշելը վատ է անդրադառնում ուղեղի անոթների աշխատանքի վրա և բարձրացնում է ուղեղի կաթվածի հավանականությունը։
Գիտնականները նման եզրահանգման են եկել 45-74 տարեկան 82 772 կանանց և տղամարդկանց ուսումնասիրելու արդյունքում։ Նրանց առողջական վիճակն ուսումնասիրվել է 1995-2010թթ. ընթացքում։
 
Փորձն սկսելու պահին նրանց մոտ առողջությանը սպառնացող որևէ հիվանդություն չի եղել՝ ո՛չ սրտանոթային հիվանդություններ, ո՛չ քաղցկեղ։ Հետազոտության ընթացքում կամավորների շրջանում գրանցվել է 3772 ուղեղի կաթված, որոնց թվում՝ 1051 ուղեղի արյունազեղային (հեմոռագիկ) կաթված։
 
Բացի այդ, 870 մարդու մոտ բժիշկները սրտի իշեմիկ հիվանդություններ են հայտնաբերել։ Համեմատելով այդ տվյալները մարդկանց ապրելակերպի հետ՝ գիտնականները եզրակացրել են, որ ամենից շատ առողջությունը ռիսկի են ենթարկում այն մարդիկ, ովքեր սովոր են չնախաճաշել։
 
Աղբյուրը՝ Med.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: