Նորություններ

Հաղթական մեկնարկ հայ աշակերտների համար

Կրթական 2016-01-20

Ալմաթիում հունվարի 13-ից 18-ն անց է կացվել Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են նաև Հայաստանը ներկայացնող 22 աշակերտ: Մեր աշակերտները, շարունակելով նախորդ տարի արձանագրած մեդալների շքերթը, 2016 թվականը ևս սկսել են հաղթական մեկնարկով:
Նրանք արժանանացել են 16 մեդալի՝ 3 ոսկի, 6 արծաթ և 7 բրոնզ: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 7 աշակերտից բաղկացած թիմը թիմային հաշվարկով գրավել է հինգերորդ տեղը՝ արժանանալով երրորդ կարգի միցանակի: 
 
Հայաստանը ներկայացնող թիմերի ղեկավարներն են Սմբատ Գոգյանը (մաթեմատիկայի հանրապետական հանձնաժողովի նախագահ) և Ռոբերտ Զոհրանյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ):
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: