Նորություններ

Հայտնաբերվել է ամենամեծ կիրճը

Ուշագրավ 2016-01-14

Հայտնաբերվել է ամենամեծ կիրճն աշխարհում: Կիրճը գտնվում է Անտարկտիդայում: Երկարությունը հատում է հազարավոր կիլոմետրերը, խորությունը հասում է մոտ մեկ կմ-ի:
Կիրճը հայտնաբերվել է արբանյակային լուսանկարների ուսումնասիրության ժամանակ:  Կիրճի սահմաններն ուրվագծել հաջողվել է երկրաբանական ռադիոտեղորոշման շնորհիվ:
 
Նոր հայտնաբերված կիրճը գտնվում է Արևելյան Անտարկտիդայի Էլիզաբեթ արքայադստեր երկրում: 
 
Երկրաբանները կարծում են, որ կիրճն առաջացել է ջրի շնորհիվ, սակայն դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք այն մինչև սառցե շերտի ձևավորումն է առաջացել, թե ներքին ջրհոսքի արդյունքում:
 
Աղբյուրը՝ Tert.am
Նկարը՝ Pcwallart.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: