Նորություններ

Տարին հաղթանակով է սկսվել «Բորուսիայի» համար

Սպորտ 2016-01-13

Դորտմունդի «Բորուսիան» անց է կացրել այս տարվա առաջին ստուգողական խաղը՝ 4:0 հաշվով առավելության հասնելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ: Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է առաջին խաղակեսին:
Խաղի 7-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մեն-մենակ դուրս է եկել «Այնտրախտի» դարպասապահի դեմ, սակայն չի կարողացել գրավել դարպասը: Առաջին խաղակեսում «Բորուսիան» ունեցել է մեծ առավելություն և կորցրել մի շարք գոլային պահեր:
 
23-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կարող էր բացել հաշիվը, բայց նրա հարվածից հետո գնդակի ընթացքին խոչընդոտել է դարպասաձողը: Խաղակեսի վերջնամասում դորտմունդցիներին հաջողվել է գրավել դարպասը:
 
39-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդագանը 11 մետրանոց հարվածով բացել է հաշիվը և թիմերն ընդմիջման գնացել են 1:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում «Բորուսիան» օգտվել է մրցակցի սխալներից և խփել ևս 3 գոլ:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: