Նորություններ

Որքան կարևոր է սպորտը երեխայի համար

Ուշագրավ 2016-01-08

Կոլորադոյի համալսարանի գիտնականները կատարել են հետազոտություն, որի արդյունքները ցույց են տվել, թե որքան կարևոր է օրգանիզմի բնականոն և առողջ զարգացման համար վաղ հասակից սպորտով զբաղվելը: Դեռ մանկությունից սպորտով զբաղվելը նպաստավոր ազդեցություն է ունենում հետագա ողջ կյանքում օրգանիզմի նյութափոխանակության և ուղեղի աշխատանքի վրա:
Մանուկ հասակում ֆիզիկական կանոնավոր ակտիվությունն ազդում է աղիքային միկրոբիոմի վրա` նրա կազմի փոփոխություններ առաջ բերելով, ինչը դրականորեն է ազդում ինչպես իմունային համակարգի, այնպես էլ ուղեղի գործառույթի վրա:
 
Առայժմ գիտնականները չեն կարողացել պարզել և բացատրել այդ կապի մեխանիզմը, սակայն նրանք խորհուրդ են տալիս երեխաներին հնարավորինս արագ ծանոթացնել սպորտին:
 
Աղբյուրը՝ Med.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: